Ծառայություններ

Շինարարություն
Առանձնատների, բնակելի, արտադրական, հասարակական նշանակության, հատուկ նշանակության շենքերի ու շինությունների կառուցում, վերակառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում: Ճարտարագիտական մոտեցումներ աշխատանքներ. ջեռուցման, օդափոխության, անվտանգության համակարգերի տեղադրում (տեսախցիկներ, ահազանգման համակարգեր), տանիքների վերակառուցում, ջրագծերի վերակառուցում, շենքերի ճակատային մասի վերանորոգում:

Էլեկտրաֆիկացում
Էլեկտրամատակարարման համակարգի կարևոր բնութագրիչներից են հուսալիությունն
ու անվտանգությունը: Էլեկտրամոնտաժման բոլոր աշխատանքներն իրականացվում են որակական բարձր
չափանիշներին համապատասխան, օգտագործվում են վստահելի և հայտնի արտադրողների մալուխներ և
սարքավորումներ։
Իրականացվում են 0,22 կՎ, 0,4 կՎ, 6կՎ, 10կՎ, 35կՎ, և 110 կՎ ՕԳ-րի և ՄԳ-րի, այդ թվում նաև 6, 10, 35 և 110ԿՎ ենթակայանների կառուցում

Ասֆալտապատում
Ոլորտի առաջատար մասնագետները պատրաստ են իրականացնել վերականգնման, հիմնանորոգման և ասֆալտապատման ցանկացած բարդության աշխատանք՝ լինի գյուղական ճանապարհ, հանրապետական նշանակության մայրուղի, թե թռիչքուղի։
2016 թ․-ից ի վեր մենք իրականացրել ենք ճանապարհաշինության տարբեր բարդության աշխատանքներ։

Օդային և ստորգետնյա մալուխային աշխատանքներ
Իր գործունեության ընթացքում «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օդային և ստորգետնյա
մալուխային գծերի աշխատանքների կատարման հարուստ փորձ։ Ընկերության հիմնական առավելությունն իր՝
բարձր որակավորում ունեցող, հավաստագրված, փորձառու ճարտարագետներն ու մասնագետներն են։
Ընկերությունը մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ընդհանուր ցանցերի նախագծում,
էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման գծերի նախագծում, բոլոր անհրաժեշտ թույլտվությունների,
արտոնագրերի, նախագծման և պլանավորման փաստաթղթերի հավաքագրման, մալուխների և նյութերի
մատակարարման և տեղադրման աշխատանքներ:

Էլեկտրահաղորդման Ենթակայանների կառուցման, վերակառուցման, Վերանորոգման աշխատանքներ
Էլեկտրական ցանցերն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը արդյունաբերական ճյուղի հիմք են
հեռահաղորդակցության օպերատորների, սպասարկող և շահագործող ընկերությունների համար ։
«Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ն վստահելի գործընկերոջ և էլեկտրաէներգիայի արդյունաբերության
գերժամանակակից տեխնոլոգիաների մատակարարի համբավը շուկայում ձեռք է բերել բարձր և ցածր
լարման էլեկտրական ցանցերի և հաղորդման գծերի կառուցմանը
համակարգված մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև ենթակայանների և
այլընտրանքային էներգիայի համակարգերի մատակարարման ու տեղադրման աշխատանքների կատարման
շնորհիվ։